Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում առողջություն, երջանկություն, կորով ու վճռականություն` իրականացնելու Ձեր ազգանպաստ առաքելությունը:
Թող 2011 թվականը աշխարհասփյուռ հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի համար լինի խաղաղության, միասնության, բարեկեցության և առաջընթացի տարի:
Թող Ձեզանից յուրաքանչյուրի օջախը դառնա փոքրիկ հայրենիք, ուր հայեցի միտքն ու ոգին կթևածեն քաղցրահնչյուն Մայրենիով:
Եվ թող Սուրբն Ծննդյան նոր ավետիսն ու լույսը Ձեզ առաջնորդեն ամենուրեք
Բարին ընդ Ձեզ
Սիրով`
Ամերիկայի հայ համայնքների վարչություն
No hay comentarios:
Publicar un comentario